Խնդրում եմ
կարդալուց անպայման հաշվի առնել, որ սա գրվել է 2018-ի սեպտեմբերին, և
երբեք չի հրապարակվել: Հրապարակում եմ րճատումներով՝ թողնելվ բուն գաղափարը, և բաց
թողնելով տեխնիկական հատվածները:
Համաժողովրդական, համազգային կազմակերպված Շարժման
անհրաժեշտությունը
Էլիտաները միավորվում են ընդդեմ հեղափոխության
Այսօվա հիմնական միտումն է՝ բոլոր
հնարավոր էլիտաների միավորումն ընդդեմ նոր կառավարության:
Այս միտումը ոչ թե մեղմանալու է, այլ միայն ուժեղանալու է՝ ընդհուպ մինչև
վճռական բախման պահը:
Հաղթելու համար այդ բախման մեջ անհրաժեշտ
է, որ կառավարության գլխավոր հենարանը՝
ժողովրդական մեծասմանությունը կազմակեպված լինի: