2020-06-06

Նամակ 2018-ից. Ժողովորդական շարժումը

Խնդրում եմ կարդալուց անպայման հաշվի առնել, որ սա գրվել է 2018-ի սեպտեմբերին, և երբեք չի հրապարակվել: Հրապարակում եմ րճատումներով՝ թողնելվ բուն գաղափարը, և բաց թողնելով տեխնիկական հատվածները:

Համաժողովրդական, համազգային կազմակերպված Շարժման անհրաժեշտությունը

Էլիտաները միավորվում են ընդդեմ հեղափոխության

Այսօվա հիմնական միտումն է՝ բոլոր հնարավոր էլիտաների միավորումն ընդդեմ նոր կառավարության:
Այս միտումը ոչ թե մեղմանալու է, այլ միայն ուժեղանալու է՝ ընդհուպ մինչև վճռական բախման պահը:
Հաղթելու համար այդ բախման մեջ անհրաժեշտ է, որ կառավարության գլխավոր հենարանը՝ ժողովրդական մեծասմանությունը կազմակեպված լինի:

Ներքին և արտաքին դիմադրությունն աճելու է հեղափոխության խորացման զուգահեռ

Որքան խորանալու է հեղափոխությունն, այնքան ավելի է ուժեղանալու էլիտաների դիմադրությունը դրան:
Ոչ միայն նախկին իշխանավորների, այլև բոլորի՝ կուսակցություններ ու քաղաքական խմբեր, լրատվամիջոցներ, «փորձագետներ» ու էսպես անվերջ, որովհետև բոլորն են այս կամ այն կերպ եղել նախկին վիճակի շահառուներ, բոլորի շահերին է կպնում հեղափոխության խորացումը:
Ի վերջո սրա մեջ ընդգրկվելու են նաև այնպիսի խմբեր, որոնք այսօր դեռ հեղափոխական են համարվում, այդ թվում ՀԿ-ները և նույնիսկ թիմի անդամներից որոշները:
Բացի այդ՝ աճելու է նաև արտաքին միջամտությունը: Ոչ միայն ռուսներից, այլև հնարավոր է Արևմուտքից:
Հնարավոր չէ իրացնել իրապես ազգային և ժողովրդական պահանջները ու չկպնել այլևայլ արտաքին շահերի:
Էլիտաները ներսում և դրսում միավորվելու են ընդդեմ հայկական հեղափոխության:
Սա բացարձակի ձգտող պատկերն է, որը կարող է չիրականանալ ամբողջությամբ, բայց նկարագրում եմ հիմնական միտումը:
Այս դիմադրությունը հաղթահարելու համար որևէ սովորական քաղաքական գործիք անզոր է: Սրա դեմ հնարավոր է պայքարել միայն կազմակերպելով միակ սեփական հենարանը՝ ժողովուրդը: Պետք է հռչակել և կազմակերպել համազգային, համաժողվրդական Շարժում:

Կռվի նախնական քարտեզը

Հեղափոխություն իրացնելը կռիվ է, որովհետև ենթադրում է ուժեղ դիմադրության հաղթահարում: Հետևաբար այն ենթակա է կռվի օրենքներին: Թիվ մեկ խնդիրը կազմակերպված բանակների հարցն է: Կռվում են՝ հաղթում կամ պարտվում կազմակերպված ուժերը:
Իրավիճակի քարտեզը հետևյալն է:
Հեղափոխական փոքր թիմը, որը ձևավորել է կառավարություն (այն էլ ոչ ամբողջ կառավարությունը) բուրգի ամենավերևի մասում է: Թիմն ունի ժողովորդի մեծամասնության աջակցությունը, բայց ժողովուրդը կազմակերպված չէ:
Ժողովորդի ու հեղափոխական թիմի միջև տեղադրված է վերնախավային փոքրամասնությունը՝ սկսած պետական ապարատից, քաղաքական խմբերով, ԶԼՄ-ներով և բոլոր մյուսներով:
Ի տարբերություն անկազմակերպ մեծամասնության, փոքրամասնությունը կազմակերպված է և տիրապետում է ռեսուրսների մեծ մասին: Ճիշտ է, նա բաժանված է առանձին խմբերի, բայց դրանք արագ միավորվում են ու դեռ միավորվելու են ընդդեմ նոր կառավարության, որովհետև նրանց բոլորի ընդհանրական շահն է վատնգված ու ավելի է լինելու, որքան ավելի առաջ տարվեն ժողովորդական պահանջները:
Ունենք ուրեմն մի կողմից կազմակերպված կամ արագ համախմբվող ու կազմակերպված բանակ, որի դիմադրությունը հեղափոխությանը միայն ավելի ու ավելի ուժեղանալու է, ինչպես ուժեղանալու է աջակցությունը դրսից (ռուսներ, ադրբեջան, գուցե՝ արևմուտք՝ այս կամ այն չափով ու խմբերով), մյուս կողմից անկազմակերպ ժողովուրդ, որի նպատակներն իրացնել է ուզում փոքր հեղափոխական թիմը:
Այսօր հեղափոխական թիմն իր կապը ժողովորդի հետ պահում է հիմնականում հանրահավքաների միջոցով, ինչը լավ է, բայց շատ քիչ: Հանրահավաքները պետք է պարբերական լինեն, բայց հանրահավաքը ժողովրդական կազմակերպման ամենա նախնական, ամենաթույլ ձևն է: Հանրահավաքը պետք է վերածվի Շարժման, այսինքն կազմակերպման ավելի ուժեղ և մշտական գործող ձևաչափի: Դա համապատասխանում է նաև ուղիղ ժողովրդավարության պահանջին:

Սովորական քաղաքական գործիքների անպետքությունը նոր իրավիճակում

Ինչո՞ւ են անպետք սովորական գործիքները:

Կուսակցությունները մասնավոր շահի գործիք են

Երբ դրված է համաժողովրդական նպատակ, երբ հենքը միասնական ժողովուրդն է, ու գաղափարը հենց ժողովրդի միասնությունը, կուսակցությունները անպետք գործիք են, քանի որ կուսակցությունն իր էությամբ մասնավոր, հատվածային շահ պաշտպանելու համար է: Բազմակուսակցականությունը մասնավոր շահերի կոմպրոմիսի հասնելու կարող է ծառայել միայն, բայց համաժողվրադական նպատակները չեն կարող կոմպրոմիսով լուծվել:
Ընդ որում՝ կուսակցությունները ներկայացնում են վերնախավային շահեր՝ վերնախավերի բաժանումն ու մասնավոր շահերն են ներկայացնում: Ժողովորդական մեծամասնության նպատակի իրացումը ենթադրում է ոչ թե միջկուսակցական կոմպրոմիսներ, համաձայնություն, այլ վճռական, համարձակ, մասնավոր շահերի վրայով անցնող գործողություններ:
Դրանց իրացման համար համաժողվրդական միասնությունը պետք է կազմակերպված ձև ստանա, իսկ այդ ձևը կուսակցությունները չեն, ոչ էլ դրանց դաշիքները, այլ համաժողվրդական շարժման տիպի ձևաչափերը:
Բնականաբար աշխատող գործիք չեն նաև կուսակցական կոալիցիաները: Մանավանդ եղած քաղաքական դաշտում չկա ոչ մի լուրջ ուժ, որի հետ մասին կարելի է իրապես համաժողովրդական նպատակներ իրացնել: Եղած դաշտը քերելով հնարավոր չէ համալրել հեղափոխական թիմը, առավել ևս կազմավորել հեղափոխական բանակ: Պետք է գտնել նոր մարդկանց, հասարակության ներուժը մոբիլիզացնել:

Պետական ապարատն էությամբ պահպանողական է և կոնֆորմիստ

Պետական ապարատը նույնպես իր էությամբ չի կարող հեղափոխական քաղաքականության ամուր և կայուն հենարան լինել: Պետական ապարատն իր էությամբ պահպանողական միտում ունի: Նա կատարող է, բայց սիրում է կայունություն, կանխատեսելիություն, հանգստություն, միշտ էլ հակված է կոռուպցիայի և կոնֆորմիզմի:
Պետական ապարատը ուժեղի կողմից է, և միշտ ուշադիր հետևում է, թե պայքարում ո՛ր կողմն է թեքվում ուժային բալանսը: Դժվար պահին պետական ապարատը, որն ուժեղ լինելուդ պահին, թեկուզ չուզելով կատարում է քո հրամանները, կարող է դավաճանել կամ սաբոտաժի ենթարկել՝ զգալով, որ դիրքերդ թուլանում են:
Դրա համար գրեթե բոլոր հեղափոխական ուժերը ստիպված են եղել պետականին զուգահեռ հենարաններ ու կառույցներ ունենալ, որոնք եղել են հեղափոխության բուն շարժի ուժը, առաջ մղողը, ոգեվորողը, և մյուս կողմից՝ պահապանը ու կռվողը: Դրանց առկայությունը զսպել է պետական ապարատի բնական կոնֆորմիսատական և դավաճանական միտումները:


ԱԺ ընտրությունները հարցի վերջնական լուծում չեն

Նույնիսկ ընտրությունները, այդ թվում ԱԺ ընտրությունները, որքան էլ կարևոր հանգրվան են, սակայն, վերջնական հարցի լուծում, իրավիճակի կայունացման փուլ դրանց դիտելը վտանգավոր է, և անհոգություն կարող է լինել:
Ֆորմալ որևէ հաստատության, ընդհանրապես ֆորմալին՝ օրենքի, կառույցի, դրույթի հույսին մնալը հեղափոխական քաղաքականության համար վտանգավոր է:
Նույնիսկ պարլամանտական մեծամասնություն ունենալուց հետո կռիվը վերնախավերի հետ կարող է շարունակվել, քանի դեռ նրանց ձեռքում է մնում փողը, ԶԼՄ-ները, այլևայլ արատքին ու ներքին կապերը:

Շարժումը. դրա էությունը և ձևաչափը

Արդեն պարզ է այս ամենից, որ շարունակվող հեղափոխությունը պետք է ինքնակաղմակերպվի որպես համաժովրդական Շարժում:

Կարող է տաօրինակ թվալ Շարժման անհրաժեշտությունն իշխանափոխությունից հետո, այլ ոչ թե դրանից առաջ:
Ավելի տրամաբանական է թվում, որ Շարժումը նախորդի իշխանափոխությանն ինչպես 88-90 թթ.-ին և ավարտվի իշախանափոխությամբ:
Սակայն հենց 88-90 թթ.-ի Շարժման օրինակն էլ ապացուցում է Շարժման անհրաժեշտությունն այսօր: Եթե, օրինակ, Ղարաբաղյան Շարժումն իշխանության գար 88-ի սկզբին, ապա անցած չլինելով բազմաթիվ փուլեր, որոնց ընթացքում բյուրաղեցրել էր ինքն իրեն՝ սկսած գաղափարական ձևակերպումներից մինչև կազմակերպչական, նա միևնույն է ստիպված էր լինելու անցնել դրանք որպես իշխանություն: Օրինակ, ձևակերպել Ղարաբաղյան խնդիրը որպես անկախության խնդիր, ստեղծել համազգային կառույց՝ Հայոց համազգային շարժում և այլն: 88-ի Շարժումը երկու տարվա մեջ վերածվեց պետության, և գալով իշխանության ունեցավ պատրաստի կադրեր բոլոր պաշտոնների համար, այդ թվում՝ բանակի և ոստիկանության: Նա գործ ունեցավ փողի և զենքի հետ, դիմացավ իր ղեկավարների ձեռբակալությանը շնորհիվ այլընտարնքային ղեկավար մարմիններ ունենալու և այլն:
Այսօրվա հեղափոխությունը, որի հիմքում ընկած Շարժումը շատ կարճ տևեց, ստիպված է լինելու անցնել Շարժման փուլը որպես իշխանություն:

Շարժումն անհրաժեշտություն է, որովհետև իշխանափոխությամբ ոչ միայն չեն լուծվել հեղափոխության խնդիրները, այլև դրանք նոր են դրվելու, շատ անգամ նոր են պարզվելու:

Իշխանոփոխությունը ֆորմալ կետ է, որի սկսվում, այլ ոչ թե որով ավարտվում է հեղափոխական քաղաքականությունը:
Շարժումն անհրաժետ է, որպեսզի
ա. Իրացվեն հեղափոխական նպատակները, որոնք համաժողվրդական են, արտահայտում են մեծամասնության շահերը, հետևաբար բնականից պահանջում են համաժողվրդական շարժում
բ. Որպեսզի հաղթահարվի կազմակերպված փոքրամասնության դիմադրությունը, որի շահերին դեմ է հեղափոխությունը, որպեսզի պարտադրվի մեծամասնության կամքը
գ. Որպեսզի իրացվի համաժողվրդական մոբիլիզացիա, այդ թվում ժողովորդի միջից դուրս գան նոր օգտակար կադրեր, որոնք կհամալրեն հեղափոխական թիմը

Եթե այս խնդիրների լուծումը չապահովվի համաժողվրդական շարժման մեխանիզմով, ապա անխուսափելի այլընտրանքը կուսակցական քաղաքականությունն է, այսինքն՝ էլիտար այլևայլ խմբերի, ինչպես և սրդի ուժերի հետ կոմպորմիսներն ի հաշիվ մեամասնության շահերի, ի հաշիվ հեղափոխական նպատակների:

Կուսակցական քաղաքականությունը ստեղծված է մանր առօրյա նպատակների համար, մեծ նպատակներ դնելուց դա չի աշխատում, մեծ նպատակները լուծվում են մեծ շարժումների կողմից:

Այս նոր Շարժումը պետք է ինքն իր միջից ձևավորի նոր հայկական պետությունը, ինչպես և նոր էլիտա:

Շարժումը նշանակում է ընթացք:
Սովորական քաղաքական իրավիճակում դա պետք չէ, քանի որ կան կայացած մեխանիզմներ, որոնց միջոցով լուծվում են ընթացիկ խնդիրները: Բայց երբ պետք է մեխանիզմների կառուցում, քաղաքական ակտիվ ստեծագործություն, և երբ առկա է դիմադրություն, քաղաքական զարգացումների ընթացքն արագանում է, և կայուն, սովորական վիճակների համար նախատեսված մեխանիզմները չեն աշխատում:
Քանի որ հեղափոխական գործընթացը կենդանի և արագեցված ընթացք է, որը բաղկացած է մի կողմից մեծ, ստեղծագործական քայլերից, իսկ մյուս կողմից ներքին և արտաքին դիմադրության աճից, ապա ամեն տվյալ այսօրվա մեջ միշտ չէ, որ տեսանելի են ու հասկանալի վաղվա, մոտ ապագայի բոլոր խնդիրն ու նպատակները:
Այսինքն՝ ընթացքն անկախատեսելի է դառնում նույնիսկ հեղափոխական թիմի համար: Շատ խնդիրներ առաջ են գալիս անսպասելիորեն ու պահանջում են նոր հայացք, նոր լուծումներ, հենց հեղափոխության մեջ իսկ հեղափոխական փոփոխոթյուններ:
Օրինակ, նույն 88-ի սկզբին անկախությունը որպես նպատակ թվում էև և իրոք է՛ր այդ պահին արկածախնդրային, անիրական նպատակ: Բայց ընդամենը երկու տարվա մեջ դա դարձավ Շարժամն հիմնական նպատակը, նույնիսկ որոշ չափով ածանցյալ դարձնելով սկզբնական հիմնական նպատակը՝ Ղարաբաղի միացումը: Շարժումը ստիպված էր հընթացս կողմնորոշվել, վերադասավորվել, ու եթե չունենար կազմակերպված, համաժողվրդական բնույթ այդ արագ կողմնորոշման խնդիրը չէր կարողանա լուծել:
Նույնը լինելու է այսօր: Սկսելով հեղափոխական ընթացքը, մենք չգիտենք, թե ինչ նպատակներ ստիպված կլինենք ձևակերպել մեկ-երկու տարի անց: Երբ ժամանակն արագանում է, արագանում են նաև նպատակների ու խնդիրների հերթափոխը: Շարժման տեսք տալը հեղափոխությանը խնդիր ունի նաև այս հարցը լուծելու:
Շարժման ծավալմամբ բնականից հստակեցվելու են ու օրավ խնդիր են դառնալու գաղափարներ և նպատակներ, որոնք այսօր դեռ հայտնի չեն, կամ նույնիսկ համարվում են ֆանտաստիկայի ոլորտից: Պետք է զարկ տալ Շարժմանը, որպեսզի հին գաղափարների ու պատկերացումների հումքից իրենք իրենցով ձևավորվեն և պարզ դառնան նոր մոտեցումները, նոր նպատակները, նոր լուծումները:
Շատ բաներ, որ այսօր անիրատեսական են թվում Շարժման ըթնացքում կդառնան ինքնին պարզ իրականություն:


Շարժումը, դրա անհրաժեշտությունը պետք է հռչակվի հրապարակայնորեն:
Պետք է ժողովորդին բացատրվի նրա ավելի կազմակերպված աջակցության անհրաժեշտությունը: Պետք է բացատրվի, որ համաժողովրդական նպատկաներին հասնելու համար պետք է դառնալ միասնական ժողովուրդ ոչ միայն անվանապես, այլև կազմակերպված ձևով:
Որ միայն միասնական ժողովուրդը կարող է դառնալ գործոն, որը կհաղթահարի թե՛ ներքին, թե՛ արատքին դիմադրությունը, որի հետ հաշվի կնստեն բոլորը, և որի համար վախենալու չի լինի նույնիսկ ծայրահեց զարգացումները:
Սա պետք է անել հնարավորինս արագ, քանի դեռ ժողովրդի մեջ առավել մեծ է ոգևորությունը: Բացի այդ սա համապատասխանում է նախկինում արված բոլոր հայտարարություններին՝ ուղիղ ժողովրդավարության, ագորայի, միասնության, փորձագետների համար անկանխատեսելի շար-մանս մաիսն և այլն: Այս ամենից անմիջապես հետևում է ժողովորդի ինքնակազմակերպման անհրաժեշտությունը, այլապես դրանք բոլոր մնում են օդի մեջ կախված:



Սա չպետք է լինի նոր քաղաքական կուսակցություն կամ առավել ևս կուսակցությունների դաշինք, այլ ավելի լայն հանրային ձևաչափի կառույց: Սա պետք է դառնա նոր մարդկանց, նոր թարմ ուժերի ներգրավվման միջոց, որոնք ցայսօր չեն էլ երևացել հանրային դաշտում, բայց որոնք ոգեշնչված են այսօրվա հեղափոխությունից:


2018 09 17

No comments:

Post a Comment